ՀԱԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Կոնգրեսի անվանման, ԱԺ-ում ՀԱԿ դաշինքի խմբակցության հարցերը

ՀԱԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Կոնգրեսի անվանման, ԱԺ-ում ՀԱԿ դաշինքի խմբակցության հարցերը

PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: Այս մասին հայտնում են Հայ Ազգային Կոնգրեսից:

«Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախկինում ձևավորված մարմինները լուծարվում են: Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները:

Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին և կոչ է անում վերադառնալ Հայ Ազգային Կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:

Հայ Ազգային Կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության և ընտրական հանձնաժողովներում Հայ Ազգային Կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---