Ավարտվեց «Դասավանդում են բրյուսովցիները» անգլերենի անվճար ուսուցման ծրագիրը![]() 17 ապրիլի 2013 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մեծ դահլիճում այսօր տեղի է ունենացել «Դասավանդում են բրյուսովցիները» անգլերենի անվճար ուսուցման ծրագրի ամփոփումը: Ծրագիրը կազմակերպել էին ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: «Դասավանդում են բրյուսովցիները» այս տարի ստացավ Հայկյան մրցանակ որպես տարվա լավագույն միջբուհական ծրագիր: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԵՊԼՀ մամուլի բաժնից: Ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներ են անցկացրելն բուհի լավագույն ուսանողները և դրանց մասնակցեցին ՀՀ պետական ու ոչ պետական բուհերի 150 ուսանող: Ամփոփիչ միջոցառման ժամանակ տեղի է ունեցել ծրագրի հավաստագրերի պաշտոնական հանձնումը, որի ընթացքում մասնակիցներին շնորհավորել և ելույթներով հանդես է եկել ԵՊԼՀ ռեկտոր տիկին Գայանե Գասպարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանը, ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Անահիտ Թունյանը եւ այլք: ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին և հույս հայտնել, որ ծրագիրը շարունակական բնույթ կկրի: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը փաստել է, որ այս եզակի ծրագրի միջոցով լուծվում է միանգամից մի քանի խնդիր: Նախ ԵՊԼՀ ուսանողները լրացուցիչ հմտություններ են ձեռք բերում, իսկ լրացուցիչ լեզուներ իմանալը չափազանց կարևոր է ու օգտակար, իսկ ամենակարևորը՝ բոլորը չէ, որ կարող են գումար վճարել դասընթացների համար, այսինքն՝ «Դասավանդում են բրյուսովցիները» ծրագիրը լուծում է նաև սոցիալական խնդիր: «Դասավանդում են բրյուսովցիները» անգլերենի անվճար ուսուցման ծրագիրն իրականացվել է ԵՊԼՀ ՈՒԽ նախկին նախագահ, իսկ այժմ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանի նախաձեռնությամբ: Նա նշել է, որ մի քանի ամիս առաջ մեկնարկած ծրագիրը հնարավորություն է ընձեռել այդքան ուսանողի սովորել անգլերեն, իսկ ծրագրի դասավանդողներն իրենց հավաստագրերով հեշտությամբ աշխատանք կգտնեն և իհարկե մեծ պահանջարկ կունենան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |