ԵԽԽՎ նախագահը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին մասնակցել Սահմանադրության հանրաքվեին22 նոյեմբերի 2005 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողվի նախագահ Ռենե վան դեր Լինդենը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին մասնակցել նոյեմբերի 27-ին կայանալիք Սահմանադրության հանրաքվեին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ԵԽ երեւանյան գրասենյակի մամլո ծառայությունում: Սահմանադրական հանրաքվեն կարեւորագույն քաղաքական իրադարձություն է, որը կազդի Հայաստանի բոլոր քաղաքացիների առօրյա կյանքի վրա: Այդպիսով, կարեւոր է, որ բոլորն արտահայտեն իրենց կարծիքը»,-հայտարարել է նա: Նրա խոսքերով, 2003 թվականի մայիսի 25-ի սցենարի կրկնությունը, երբ մասնակցության ծացր տոկոսի պատճառով տապալվեց սահմանադրական հանրաքվեն, լուրջ խոչընդոտ կհանդիսանա ԵԽ-ին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար: «Սա հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին ցույց տալ իրենց նվիրվածությունը Եվրոպային»,-ամփոփել է Ռենե վան դեր Լինդենը: Նշենք, որ ՀՀ-ում սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելությամբ հանդես կգան Եխ երկու կառույցներ` Խորհրդարանական վեհաժողովը եւ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում «Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի»,–ասել է նա Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ապրիլի 30–ին բերման է ենթարկվել ԱԺԲ 64 անդամ ու աջակից |