ՀՀ նախագահը նոր մամուլի քարտուղար ունի. Արմեն Արզումանյանին փոխարինեց Արման Սաղաթելյանը

ՀՀ նախագահը նոր մամուլի քարտուղար ունի. Արմեն Արզումանյանին փոխարինեց Արման Սաղաթելյանը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Արզումանյանին Հայաuտանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Հայաuտանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը:

Արման Սաղաթելյանը ծնվել է 1975թ. օգոստոսի 26-ին:

1992թ. ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1992-1997թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում: 1997թ. ընդունվել է ԳԱԱ ասպիրանտուրայի ցերեկային բաժին, որն ավարտել է 2000 թվականին: 1997-1999թթ. ժամկետային զինծառայություն է անցել ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում:

2000-2010թթ. աշխատել է ՀՀ ՊՆ համակարգում՝ որպես քարոզչության և հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար: 2003-2004թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, այնուհետ՝ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար: 2001 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:

2011 թվականից ԵՊԼՀ «Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի» (ամբիոնի) ղեկավարն է: 2011-2013 թթ. «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրենն է: Քաղաքական գիտությունների թեկնածու է (Պետությունների տեղեկատվական հակամարտության արդի համակարգերը. միջազգային փորձ և տարածաշրջանային ասպեկտներ):

Մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ: Պարգևատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---