Թբիլիսիում համերգ կտա ալտահար Քիմ Քաշքաշյանը

Թբիլիսիում համերգ կտա ալտահար Քիմ Քաշքաշյանը

PanARMENIAN.Net - Այսօր Թբիլիսի կժամանի Բեռլինի, Վիեննայի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբերի ճանաչված ու անփոփոխ մենակատար, Grammy 2013-ի մրցանակակիր Քիմ Քաշքաշյանը (ալտ): Ապրիլի 20-ին նա կմասնակցի ժամանակակից երաժշտության «Կոնտրապունկտ» փառատոնի բացման տոնական արարողությանը: Փառատոնի հայեցակարգի հեղինակն է Նիկոլոզ Ռաչվելին: Փառատոնը հիմնադրվել է 2007 թվականին և արդեն անց է կացվում հինգերորդ անգամ: «Կոնտրապունկտ-5» փառատոնը նվիրվում է վրաց կոմպոզիտոր Վաժա Ազարաշվիլիի ու հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական նվաճումներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---