Բոստոնում ձերբակալել են պայթյունների համար կասկածվող Ցարնաևին

Բոստոնում ձերբակալել են պայթյունների համար կասկածվող Ցարնաևին

PanARMENIAN.Net - Ոստիկանության դրամատիկ տևական գործողությունից հետո Բոստոնում ձերբակալել են 19-ամյա Ջոխար Ցարնաևին, որին կասկածում են Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ: Ազգությամբ չեչեն, Ղրղզստանում ծնված Ցարնաևին ձերբակալել են Ուոթերթաունում, Բոստոնի արվարձանում; Պայթյունների կատարման մեջ Ջոխար Ցարնաևը կասկածվում է ավագ եղբոր՝ Տամերլանի հետ: Ուրբաթ առավոտյան եղբայրները փոխհրաձգություն են սկսել ոստիկանության հետ, որի արդյունքում Տամերլանը սպանվեց, իսկ Ջոխարին հաջողվեց թաքնվել: Բոստոնում պայթյունին զոհ գնացին 3 մարդ, տուժեցին 170-ը: Ցարնաևներն արդեն 10 տարի է, ինչ բնակվում էին ԱՄՆ-ում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---