«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է գործարկել «cash-back» համակարգը

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է գործարկել «cash-back» համակարգը

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է գործարկել «cash-back» համակարգը: Ներկայումս «cash-back» համակարգից կարող են օգտվել միայն բանկի աշխատակիցները: Շուտով տվյալ ծառայությունը հասանելի կլինի այն կորպորատիվ հաճախորդներին, ովքեր աշխատավարձ են ստանում պլաստիկ քարտերով, իսկ հետագայում` նաև բանկի բոլոր հաճախորդներին: «Cash-back» համակարգը թույլ է տալիս Բանկի անկանխիկ սպասարկման ցանցում իրականացված գործարքի գումարի 1%-ը հետ մուտքագրել քարտային հաշվին: Այն գործում է բանկի զեղչային համակարգի ավելի քան 200 առևտրի և սպասարկման կետերում, այդ թվում` առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական, ինչպես նաև հանգստի և զվարճանքների բազմաթիվ կենտրոններ, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---