Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ-ն երևանցուն բավական լուրջ ծրագիր է առաջարկում

Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ-ն երևանցուն բավական լուրջ ծրագիր է առաջարկում

PanARMENIAN.Net - ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ չունի գաղափարական, բարոյական լուրջ հակասություններ, և եթե դա բխում է ժողովրդի շահերից։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին և իշխող Հանրապետական կուսակցության իրականացրած քարոզարշավին, Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ՀՀԿ իրենց գործընկերները չեն տարանջատում անհատի և կուսակցության գործունեությունները: «Նորից եմ հիշեցնում, որ սա կուսակցությունների ընտրություն է, և քաղաքացին քվեաթերթիկում տեսնելու է կուսակցությունների անունները»,- ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը:

Ըստ Տիգրան Ուրիխանյանի` ԲՀԿ-ն երևանցուն բավական լուրջ ծրագիր է առաջարկում: «Քաղաքացին շատ լավ տեսնում և հասկանում է, թե ինչ է անում այս կամ այն կուսակցությունը: Մեր ծրագիրը մյուսների ծրագրերից տարբերվում է նրանով, որ մենք ասում ենք, թե ինչ ենք անելու և ցույց ենք տալիս, թե ոնց ենք անելու»,- ասաց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---