Մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ կմիանան ջահերով երթին

Մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ կմիանան ջահերով երթին

PanARMENIAN.Net - ՀՅԴ և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական երիտասարդական միությունների ավանդական ջահերով երթին միանալու մասին հայտնել են «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը», մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ: Կրթության նախարարությունը ևս կոչ է արել, որ երիտասարդները միանան երթին, հայտնում են ՀՅԴ ուսանողական միության կենտրոնական վարչությունից:

Դեպի Ծիծեռնակաբերդ ավանդական երթը մեկնարկելու է Ազատության հրապարակից՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտից, ժամը 18.00-ին: Գիշերը երիտասարդները հերթապահություն են սահմանելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի անմար կրակի մոտ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---