Մամուկա Արեշիձե. Տամերլան Ցարնաևը վրացական անձնագիր ուներ

Մամուկա Արեշիձե. Տամերլան Ցարնաևը վրացական անձնագիր ուներ

PanARMENIAN.Net - «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի անդամ, Կովկասի գծով փորձագետ Մամուկա Արեշիձեն հայտարարում է, որ ըստ իր տեղեկությունների, Բոստոնում ահաբեկչության կատարման համար կասկածվող Տամերլան Ցարնաևը վրացական անձնագիր է ունեցել, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Հիշեցնենք, որ այսօր ռուսական «Իզվեստիա» թերթը տեղեկություն է տարածել, «Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության փաստաթղթերի վրա հղումով», առ այն, որ Տամերլան Ցարնաևը 2012թ. մասնակցել է վրացական «Կովկասյան հիմնադրամի» միջոցառումներին, որը համագործակցել է ամերիկյան ոչ առևտրային «Ջեյմսթաուն» կազմակերպության հետ:

Վրաստանի ՆԳՆ-ն հերքում է այդ տեղեկատվությունը ու հայտարարում է. նման բան չկա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---