ԱՄՆ-ն կոչ է անում ՀՀ կառավարությանը հետաքննել հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումները

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները հայտարարել են, որ «հանրաքվեին ներկայացրած դրույթների բովանդակությունը կարող է հնարավորություն ստեղծել Հայաստանի ժողովրդավարության ուժեղացման համար»: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական եւ եվրասիական հարցերով գրասենյակի տարածած հայտարարության մեջ: «Մենք կիսում ենք Եվրոպայի Խորհրդի ափսոսանքը, որի դիտորդները լուրջ կասկածի տան են առել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված տվյալները սահմանադրական հանրաքվեի մասնակիցների վերաբերյալ: Մենք նաեւ ափսոսանք ենք հայտնում, որ Հայաստանի կառավարությունը որոշեց չհրավիրել դիտորդներ ԵԱՀԿ Ժողովրդավարական Հաստատությունների եւ Մարդու Իրավունքների Գրասենյակից, որոնք կարող էին ավելի մեծ արժանահավատություն ապահովել քվեարկության արդյունքներին: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետաքննել ԵԽ դիտորդների կողմից հաղորդված լուրջ չարաշահումների եւ խախտումների դեպքերը: Ակնհայտ է, որ մինչեւ 2007-2008 թվականներին կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները ընկած ժամանակահատվածում ընտրական գործընթացը բարելավելու կարիք կա: Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի կառավարության, քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության հետ` ժողովրդավարության կառուցմանը միտված միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, որոնց նպատակն է օգնել Հայաստանին ազատ եւ արդար ընրություններ անցկացնել 2007-2008 թվականներին», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական եւ եվրասիական հարցերով գրասենյակի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---