Տիգրան Սարգսյանն ընդունել է ԵԽ Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբին

Տիգրան Սարգսյանն  ընդունել է ԵԽ Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբին

PanARMENIAN.Net - Հայաստանի Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ: Նա ողջունել է պատգամավորների այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի տնտեսական իրավիճակին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ խնդրի լուծմանը և պատրաստ է հետևողական ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև սիրիահայության խնդիրներին և մեր երկրի կողմից վերջիններիս նկատմամբ ցուցաբերվող օժանադակությանն ու ծրագրերին: Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կարևորել են Հայաստան ներգաղթած սիրիահայությանը միջազգային կառույցների ու իրենց երկրների կառավարությունների կողմից օժանադակության ցուցաբերումը և պատրասատակամություն հայտնել՝ նպաստել այդ գործընթացին:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---