ՄՈՍԿՎԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԳՏԵԼՈՒ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՈՉ ՄԻ ՊԱՌԱԿՏՈՒՄ ՉԼԻՆԻ

PanARMENIAN.Net - Մոսկվայի իշխանությունները կձգտեն, որպեսզի հայ համայնքի եւ մոկվացիների միջեւ ոչ մի պառակտում չլինի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը, հայտարարել է այցով Երեւանում գտնվող Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Նրա խոսքերով` այդ գործում բավական կարեւոր դեր է խաղում Ռուսաստանի հայերի միությունը: Յու. Լուժկովը գոհունակություն էհայտնել Միության գործունեությունից` հայ-ռուսական կապերի ամրապնդման գործում: Նա նշել է Մոսկվայի եւ Երեւանի քաղաքապետերի մշտական հանդիպումների անհրաժեշտությունը` ընդգծելով, որ «դա կօժանդակի համատեղ նախագծերի իրականացմանը»: Նշենք, որ Մոսկվայի եւ Երեւանի քաղաքապետեր Յուրի Լուժկովը եւ Ռոբերտ Նազարյանը երեկ ստորագրել են 2003-2004 թթ. երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցության մասին համաձայնագիր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---