«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կայքում գործում է «Վստահության հեռախոս»

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կայքում գործում է «Վստահության հեռախոս»

PanARMENIAN.Net - Բանկի կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ներդրել է «Վստահության հեռախոս», որը անհրաժեշտ գործիք է քաղաքացիների բողոքներին արագ և ժամանակին արձագանքման համար: Խոսակցության ընթացքում բաժանորդը կարող է բարձրացնել որոշակի խնդիրներ կամ բանկի աշխատակցին հաղորդել տեղեկություններ, որոնց քննարկումը ուղղակի խոսակցության դեպքում վերջինիս համար դժվար է, լինի դա բանկի աշխատակիցների կողմից հաճախորդի նկատմամբ թույլ տրված անօրինական գործողություններ, սպառնալիքներ կամ խախտումներ, ինչպես նաև Բանկի աշխատակիցների վրա Ճնշման փաստեր` կապված նրանց ծառայողական պարտականությունների կատարման հետ, և այլ գաղտնի տեղեկատվություն, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

«Վստահության հեռախոսի» միջոցով խորհրդատվությունն իրականացվում է բացառապես գաղտնիության սկզբունքով: Բանկի Տնտեսական պաշտպանության ծառայության համապատասխան աշխատակիցը գրանցում է ստացված բողոքները և հայտնում այն վերադաս ղեկավարությանը: Յուրաքանչյուր բողոք ստուգվում և անհրաժեշտության դեպքում` նաև ձեռնարկվում են վարչական պատժամիջոցներ, իսկ հատուկ դեպքերում բողոքը կարող է ուղարկվել հետաքննության օրինապահ մարմիններին: Ներկայումս «Վստահության հեռախոսը» գործում է շուրջօրյա ռեժիմով` (010) 58-05-06 հեռախոսահամարով: Ոչ աշխատանքային օրերին գործում է ինքնապատասխանիչ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով Բանկի ինտերնետային կայք:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---