Դամասկոսի կենտրոնում պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել

Դամասկոսի կենտրոնում պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - 13 մարդ է զոհվել Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, 70 մարդ վիրավորվել է, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ըստ ականատեսների, Մարջա հրապարակում պայթել է ականապատ մեքենան: Մերձակա տների պատուհանների ապակիները կոտրվել են, վնասվել են կայանված ավտոմեքենաները:

Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: Իշխանությունները մեղադրում են զինյալ ահաբեկիչներին, ապստամբները դեռ չեն մեկնաբանել ահաբեկչական գործողությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---