850 համերգ` 24 ժամում. Այսպես է նշվելու Երգեհոնի hամաշխարհային oրը

850 համերգ` 24 ժամում. Այսպես է նշվելու  Երգեհոնի hամաշխարհային oրը

PanARMENIAN.Net - 2013թ-ին համաշխարհային հանրությունը նշում է Փարիզի Աստվածամոր Տաճարի 850 ամյակը: Հայտնի է, որ ստեղծման օրվանից հոգևոր երաժշտությունն ու տաճարի աշխարհում լավագույններից մեկը համարվող մեծ երգեհոնը անբաժան են եղել նրա կյանքից:

Տաճարի 850-ամյա հոբելյանի միջոցառումների շարքում 2013թ.-ի մայիսի 6-ը հայտարարված է Երգեհոնի hամաշխարհային oր: Այդ օրը բոլոր հինգ մայրցամաքների հոգևոր և համերգային սրահներում 24 ժամվա ընթացքում անցկացվելու է 850 համերգ, որոնց ընթացքում հնչելու են Փարիզի Աստվածամոր Տաճարում տարբեր դարերում ստեղծված և հնչած ստեղծագործություններ: Միջոցառումը համակարգվում է տաճարի և միջազգային երգեհոնային կազմակերպությունների կողմից, իսկ այս բացառիկ նախագիծը լուսաբանելու են համաշխարհային կարևորագույն լրատվամիջոցները:

Հայաստանը, ի դեմս Կամերային Երաժշտության Ազգային Կենտրոնի, ևս այս նախագծի մասնակիցն է և մայիսի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Երգեհոնի միջազգային օրվան նվիրված հայաստանյան համերգը մեր երկրի լավագույն երգեհոնահարների մասնակցությամբ:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում է համերգի համակարգող, Կամերային Երաժշտության Ազգային Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը, կնհնչի բացառապես ֆրանսիական երգեհոնային երաժշտություն` Փարիզի Աստվածամոր Տաճարի երգեհոնահարների երկացանկից: Հանդես կգան` Ա. Ադամյանը, Ա.Բակունցը, Հ.Թագվորյանը, Դ.Գիլանյանը, Թ.Ոսկանյանը, Կ.Հովհաննիսյանը, Տ.Բունիաթյանը, Հ.Մանուկյանը, Ա.Առուստամյանը, Ա.Աղաջանյանը, Լ.Մարտիրոսյանը, Մ.Դոլմազյանը, Ն.Գրիգորյանը, ինչպես նաև «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի մենակատարները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---