Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փոլ Մայլերը

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փոլ Մայլերը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Փոլ Մայլերը (նստավայրը` Մոսկվա):

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպան Մայլերը կներդնի անհրաժեշտ բոլոր ջանքերը հայ-ավստրալիական համագործակցության օրակարգն ընդլայնելու և երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու նպատակով: Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը և Ավստրալիայի դեսպանը երկկողմ կապերի ամրապնդման գործում կարևորել են նաև Ավստրալիայի հայ համայնքի դերը: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր և գործադիր մարմիններին՝ ԼՂՀ անկախության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին արժեքավոր աջակցության համար: Նախագահը բարձր է գնահատել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ավստրալիական փոխգործակցությունը:

Դեսպան Փոլ Մայլերը վստահեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների ներկայիս ամուր հիմքի վրա Հայաստանի և Ավստրալիայի միջև կապերի հետագա խորացմանն ու ամրապնդմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---