Սարալանջ-Ռիգա փողոցների խաչմերուկում այրվող մեքենայի հրդեհը մարվել է

Սարալանջ-Ռիգա փողոցների խաչմերուկում այրվող մեքենայի հրդեհը մարվել է

PanARMENIAN.Net - ԱԻՆ լրատվական ծառայությունից PanARMENIAN.Net ին արդեն լրացուցիչ տեղեկություն են հաղորդում քիչ առաջ տարածված ահազանգի մասին, որ Երևանի Սարալանջ-Ավետիսյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարալանջ-Ռիգա փողոցների խաչմերուկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:57-ին, մարվել՝ 15:08-ին: Այրվել է Ռ. Հայրապետյանին պատկանող «Օպել» մակնիշի 35 ՍТ 656 պետհամարանիշով ավտոմեքենայի առջևի հատվածը՝ անվադողերով և ցուցիչների վահանակը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---