Էրդողան. Ասադի զորքերը քիմիական զենք են կիրառում

Էրդողան. Ասադի զորքերը քիմիական զենք են կիրառում

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Բարաք Օբամայի հետ քննարկել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցը: «Ասադի զորքերը քիմիական զենք են կիրառում, ես մտադիր եմ քննարկել այդ հարցը ԱՄՆ այցի ժամանակ»,-ասել է թուրք վարչապետը: Ըստ նրա, կասկած չկա, որ Ասադը այդ զենքը կիրառում է սիրիական ընդդիմության կողմից վերահսկվող շրջաններում: «Ռեժիմն իր վերջին րոպեներն է ապրում, սակայն մենք չգիտենք, թե երբ այն կտապալվի: Իրավիճակը կարող է հանկարծակի փոխվել»,-ասել է Էրդողանը, հայտնում է World Bulletin-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---