Կապանի Բարաբաթում թաղամասի բնակիչ. Տեսնես քաղաքապետարանը կհոգա՞ գոնե տոմսերի գումարը![]() 2 մայիսի 2013 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ընդունել է Բարաբաթում թաղամասի վթարային վիճակում գտնվող104 տան բնակիչ Նարեկ Բաբայանին և նրան առաջարկել ընտանիքի անդամներին տեղափոխվել Կապանի հանրակացարան: «Հանրակացարանն ավելի վթարային է, քան 104 տունը, և տնօրենը հեռախոսազանգի միջոցով պատասխանեց, որ այնտեղ անհնար է ապրել: Քաղաքապետի մեկ այլ առաջարկով կարող ենք տեղափոխվել Կապանի հեռավոր գյուղերից մեկը, բայց ընտանիքից աշխատում է մեկ հոգի և այն էլ Բարաբաթում թաղամասում, հետևաբար տեղախոխվելու դեպքում ընտանիքը կմնա առանց եկամուտի միակ աղբյուրի», - PanARMENIAN.Net ին տեղեկացրեց Նարեկ Բաբայանն ու նշեց, որ, քաղաքապետի խոսքով, ոչ քաղաքպետարանը, և ոչ էլ մարզպետարանը նրանց այլ կերպ չեն կարող օգնել: «Ստացվում է մի իրավիճակ, երբ ընտանիքիս արտագաղթելուց բացի ոչինչ չի մնում անել: Տեսնես գոնե քաղաքապետարանը կհոգա տոմսերի գումարը», - ասաց Նարեկ Բաբայանը Ավելի վաղ PanARMENIAN.Net ը տեղեկացրել էր, որ Բարաբաթում թաղամասի 104 տան բնակիչները բաց նամակ են հղել Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Կապանի քաղաքապետին և Սյունիքի մարզպետին, որտեղ խնդրում են քայլեր ձեռնարկել ծայրահեղ վթարային վիճակում գտնվող տան բնակիչներին օգնելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |