Նոր առցանց գործիք ընտանեկան բժիշկների համար![]() 3 մայիսի 2013 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) վերջին տարիների ընթացքում մարզերի առաջնային օղակի շուրջ 2000 բուժաշխատողների և ընտանեկան բժիշկների համար իրենց բնակավայրերում կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ: Դրանց հիմքում ՀԱՆ-ի հեղինակած «Աչքի հիվանդություններ» ձեռնարկն է՝ հայերենով առաջին ակնաբուժական թեմայով հրատարակություններից մեկը նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Այս դասընթնացները զգալիորեն նպաստել են բազմաթիվ ընտանեկան բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակի բարձրացմանը: ՀԱՆ-ի կողմից այժմ կատարվել է հերթական քայլը։ Մշակվել է առցանց մի գործիք, որն առաջնային օղակի բուժաշխատողներին հնարավորություն կտա արդեն համացանցի միջոցով կրկին վերհիշել անցած դասընթացները կամ հարստացնել գիտելիքները: Թեստը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են զարգացնել և ամրապնդել իրենց գիտելիքներն ակնային խնամքի և աչքի հիվանդությունների վերաբերյալ: Հիմքում նույն «Աչքի հիվանդություններ» ձեռնարկն է: Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ գործակցությամբ հաջողվել է ՀԱՆ-ի փորձարարական այս նոր նախաձեռնությունը ի մի բերել: Հիմնադրամը ՀԱՆ-ի վաղեմի գործընկերներից է, և ցուցաբերած աջակցությունը Հայաստանում առողջապահական համակարգի բարելավմանն ուղղված ևս մեկ քայլ է: Արմավիրի և Արագածոտնի մարզերի 9 ընտանեկան բժիշկ առցանց պատասխանել են երեք փուլով կազմված հարցերին, ինչն իսկապես ոգևորիչ արդյունք է: Նախաձեռնության հաջող մեկնարկը նշանավորվել է ապրիլի 25-ին, երբ Արմավիրի մարզպետարանում թեստն անցած ընտանեկան բժիշկները հավաստագրեր են ստացել: Գրանցված արդյունքները և արձագանքները թույլ են տալիս նախաձեռնության զարգացման իրական հեռանկարներ ակնկալել: Գաղափարն արդեն իսկ ներկայացվել է Կոտայքի մարզում: Շուտով այս հնարավորության մասին կտեղեկացվեն նաև ՀՀ այլ մարզերի բժիշկները: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱՆ մամուլի ծառայությունից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |