Ն.Մամեդով. Բաքուն իր դիրքորոշումը կհայտնի ԵԱՀԿ ՄԽ առաջարկների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն իր դիրքորոշումը կհայտնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկների վերաբերյալ, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան կայցելեն դեկտեմբերի կեսին: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահի Գործադիր ապարատի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, միջնորդները նախկինում ներկայացրել են իրենց դիրքորոշումը խնդրի կարգավորման վերաբերյալ, ինչը հետագայում ընդգրկվել է Լյուբլյանայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ քննարկումների օրակարգում: ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարելիք առաջիկա այցելության ժամանակ, տեղի կունենան խորհրդատվություններ եւ կարծիքների փոխանակում` ճշգրտելու համար դիրքորոշումները առաջիկա հանդիպումների եւ ընդհանրապես կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ն.Մամեդովի խոսքերով, պաշտոնական Բաքուն կարեւորում է նաեւ հայկական կողմի արձագանքը: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունվարյան հանդիպումը Լյուբլյանայում կազմակերպելու հնարավորությանը` Ն.Մամեդովը հաղորդել է, որ հանդիպման տեղն ու վայրը կախված են պետությունների ղեկավարների որոշումից: Հիշեցնենք, որ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հաղորդել է, որ միջնորդները հակամարտության տարածաշրջան կայցելեն դեկտեմբերի 14-17, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---