Ս.Միրոնով. Երեւանն ու Մոսկվան կգտնեն գազի սակագների հարցի երկուստեք ընդունելի լուծում

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը կգտնեն գազի սակագների հարցի երկուստեք ընդունելի լուծում: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: «Չեմ կասկածում, որ մեր երկրները կգտնեն այդ խնդրի երկուստեք ընդունելի լուծումը, եւ ես այստեղ մեծ դժվարություններ չեմ տեսնում»,-ասել է նա: Ըստ Ս.Միրոնովի, այժմյան գինը չի համապատասխանում ինքնարժեքին եւ այն ծախսերին, որ Ռուսաստանը կրում է գազը արդյունահանելու եւ առաքելու համար: «Մենք գտնում ենք, որ գինը պետք է վերանայվի: Սակայն ես կարծում եմ, որ վերջնական որոշում ընդունելիս, որը կկայացնեն վարչապետները կամ նախագահները, դաշնային եւ գործընկերային ասպեկտը հաշվի կառնվի»,-ընդգծել է Ս.Միրոնովը: Նա նշել է, որ «Գազպրոմի» նշված գազի սակագինը Ուկրաինայի համար` 160 դոլար 1000 խորանադր մետրի համար Հայաստանին չի վերաբերվում: «Ես չեմ կարծում, որ Հայաստանի համար գազի գինը կհավասարեցվի այն գնին, որն առաջարկվում է առեւտրում կամ Ուկրաինայի տարածքով տարանցման դեպքում»,-ասել է Ս.Միրոնովը: Մեկնաբանելով վրացական կողմի հայտարարությունները ռուսական գազի տարանցման համար վարձը բարձրացնելու վերաբերյալ` Ս.Միրոնովը նշել է, որ կա շուկա եւ շուկայական հարաբերություններ, տնտեսապես հստակեցված եւ հիմնավորված հաշվարկներ: «Երբ տնտեսությանը քաղաքականություն է խառնվում, միշտ տուժում է տնտեսությունը, այդ թվում այն երկրների, որոնք փորձում են դա անել»,-ավելացրել է նա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---