Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը հերթական անգամ փայլել է իր երևակայությամբ

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը հերթական անգամ փայլել է իր երևակայությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն երեկ ասուլիսի ժամանակ հերթական անգամ փայլել է իր երևակայությամբ: Անդրադառնալով մոտ մեկ ամիս ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե Ղազախի շրջանում ականի վրա Ադրբեջանի քաղաքացի է պայթել` նա հայտարարել է, որ մարդը վիրավոր է եղել, իսկ հայերը կտտանքներով սպանել են:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նկատեց.«Ոչ մի սթափ հարցադրման չդիմացող տարրական կեղծիք է»:

Պարզ տրամաբանություն` եթե մարդը կտտանքներով է մեռնում, ուրեմն առնվազն գերի պիտի լինի, իսկ այդ մասին խոսք էլ չի եղել: Ականի վրա պայթած մարդու ողջ մնալու հավանականությունն էլ կասկածելի է: Բացի այդ` ինչու են կտտանքների մասին միայն հիմա հայտարարում` ուշացած չէ՞: Եվ, առհասարակ, կտտանքների սովորաբար դիմում են հենց ադրբեջանցիները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---