Վ.Օսկանյանն ու Օլի Ռենը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցության հարցը

PanARMENIAN.Net - Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը դեկտեմբերի 9-ին հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Կողմերը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, այդ թվում գնահատական տրվեց Հայաստան-Եվրամիություն համագործակցության ներկա վիճակին եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ընթացող զարգացումներին: Զրույցի ժամանակ, մասնավորապես, ուշադրությունը կենտրոնացվեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի համատեքստում տրանսպորտային ուղիների եւ սահմանների խնդրի վրա: Անդրադարձ կատարվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքին եւ հայ-թուրքական հարաբերությունները շոշափող այլ հարցերին:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---