Հայաստանի ընդդիմությունը մեղադրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին «հանրաքվեի կեղծարարությանը» մասնակից լինելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրաքվեի վերահսկման հանրային հանձնաժողովը մեղադրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին «հանրաքվեի կեղծարարությանը» մասնակից լինելու համար: Ջ.Էվանսին հղած նամակի պատճենները փոխանցվել են նաեւ ԵՄ ամդամ երկրների դեսպանություններին, ԵԽ, ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի հայկական գրասենյակներին: Հանձնաժողովը մեղադրում է դեսպանին նրանում, որ նա չարաշահել է «մեր ժողովրդի ունեցած վստահությունն ու հարգանքը ձեր երկրի ժողովրդավարության հադեպ» եւ դարձել է «հանրաքվեի արդյունքների կեղծման անուղղակի մեղսակիցներից մեկը»: «Հանրաքվեի նախապատրաստական փուլի ողջ ընթացքում Դուք եւ ԵԽ մի շարք պաշտոնատարներ խախտել եք մեր պետության օրենքները»,-ասվում է փաստաթղթում: Միեւնույն ժամանակ, Ջ.Էվանսին ուղղված մեղադրական նամակի հետ մեկտեղ փոխանցվել է դատարանի որոշման 93 պատճենները, որոնք պատասխան են եղել օինախախտումների վերաբերյալ ԿԸՀ-ի հասցեին բոլոր մեղադրանքներին: Հանրաքվեի վերահսկման հանրային հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թորոսյանը, չնայած ամերիկացի դեսպանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, հույսը դնում է ժողովրդավարությանը: «Հուսով եմ, որ Դուք ծանոթանալով ներկայացված փաստաթղթերին, կհամեմատեք հանրաքվեի իրական պատկերը ԱՄՆ պետդեպարտամենտի եւ եվրոպացի դիտորդների հրապարակած կարծիքի հետ»,-ասվում է նամակում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---