Էրդողան. Օ.Փամուկին պաշտպանելու նպատակով քարոզարշավ կազմակերպելը կարող է ճնշման ենթարկել թուրքական արդարադատությանը

PanARMENIAN.Net - «Օրհան Փամուկին պաշտպանելու նպատակով քարոզարշավ կազմակերպելը կարող է ճնշման ենթարկել թուրքական արդարադատությանը: Ես նույնպես 10 ամսով դատապարտվել եմ ազատազրկման, սակայն այդ ժամանակ ոչ ոք ինձ չմոտեցավ եւ չխոսեց օրենքի գերակայության կամ մարդու իրավունքները հարգելու մասին: Ես գտնում եմ, որ այդ քայլն իր մեջ երկակի ստանդարտներ է պարունակում»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը պաշտոնական այցով գտնվում է Ավստրալիայում: Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» օրաթերթը, Ռ.Էրդողանը հորդորել է լրագրողներին եւ հասարակությանը` սպասել, մինչեւ Փամուկի դատավարության ավարտը. «Եթե դատարանն արդարացնի Փամուքին, ապա դա լավ կլինի: Դա կլինի Փամուկի դատավարության գործընթացի ավարտը»,- նշել է Էրդողանը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաեւ հայտնել է, որ վերջին երեք տարիներին` իր իշխանության օրոք, Թուրքիան մարդու իրավունքների ոլորտում «մեծ առաջընթաց է արձանագրել»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---