Ոստիկանությունն ընտրակաշառքի վերաբերյալ 40 ահազանգ է ստացել

Ոստիկանությունն ընտրակաշառքի վերաբերյալ 40 ահազանգ է ստացել

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 143 դեպք:

ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» է ստացվել 5 ահազանգ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Թեժ գիծ»՝ 54 ահազանգ, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նշված դեպքերից`ընտրակաշառք – 40, ոչ սահմանված կարգով քվեարկելը – 1, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը – 16, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը – 13, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելը – 22,

-թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը – 18, քվեարկության գաղտնիությունը խախտելը – 6, այլ խախտումներ (ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղա¬մա¬սում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում և այլ խախտումներ) - 27:

Ահազանգերը ստացվել են` ՀՅԴ – 11, «Բարև Երևան» դաշինք, «Ժառանգություն» – 12, «Հայ Ազգային Կոնգրես» – 6, «Օրինաց երկիր» – 1, «ԲՀԿ»- 2, այլ աղբյուր (ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ և քաղաքացիներ) - 111:

Ըստ տարածքների`Կենտրոն – 5 դեպք, Մալաթիա – 34 դեպք, Արաբկիր – 28 դեպք, Քանաքեռ 18 դեպք,Շենգավիթ – 16 դեպք, Նոր Նորք - 9 դեպք, Էրեբունի - 7 դեպք, Մաշտոց - 26 դեպք:

Հիշյալ դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ: 4 դեպքերով հարուցվել են քրեական գործեր` 2-ը ոստիկանության Մալաթիայի, 1-ական՝ ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի քննչական բաժիններում` ՀՀ քրեական օրեսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով (կրկնակի քվեարկության փորձ):

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---