Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիության Եռյակ հանդիպումը

PanARMENIAN.Net - Այսօր Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական Եռյակ հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, իսկ եվրոպական կողմը` ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղար, ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ դեսպան Հեյկի Տալվիտիեն, ինչպես նաեւ Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը: Գոհունակություն հայտնելով Հայաստան-ԵՄ համագործակցության դրական ընթացքի կապակցությամբ` կողմերը քննարկեցին ընթացիկ օրակարգի հարցեր, որոնք վերաբերում են Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում երկկողմ փոխգործակցությանը` շեշտը դնելով Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակման ընթացքի եւ առաջիկա անելիքների վրա: Մասնավորապես նշվեց կողմերի պատրաստակամությունը ծրագրի մշակումն ավարտի հասցնել 2006թ. առաջին եռամսյակում: Այնուհետեւ անդրադարձ կատարվեց Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին` նշելով Սահմանադրության ընձեռնած հնարավորությունները Հայաստանում ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ նշվեց ընտրական համակարգի թափանցիկության ապահովմանն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը:



Առանձին քննարկման առարկա դարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, որի վերաբերյալ Վ.Օսկանյանը ներկայացրեց վերջին զարգացումները: Քննարկվեցին նաեւ Հայաստանի էներգետիկ ապահովության, մասնավորապես Հայկական (Մեծամորի) ատոմակայանի հետ կապված խնդիրները: Շոշափեցին տարածաշրջանին վերաբերող քաղաքական եւ տնտեսական բնույթի այլ հարցեր, որոնց շարքում մտքեր փոխանակվեցին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:



Այսօր եւետ Խ.Սոլանան աշխատանքային հանդիպում էր ունեցել Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ԱԳ նախարարների հետ, որի ընթացքում քննարկվել էին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---