Դպրոցականները սովորում են երկրաշարժից պաշտպանվել

Դպրոցականները սովորում են երկրաշարժից պաշտպանվել

PanARMENIAN.Net - ԱԻ նախարարության «ՍՊԾ» գործակալության մասնագետները շարունակում են սեյսմիկ պաշտպանության թեմաներով դասախոսությունները հանրապետության դպրոցներում: Օրերս ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալության մասնագետները դասախոսություն են կարդացել Երևանի թիվ 112 դպրոցում։

Դասախոսությանը ներկա են եղել դպրոցի 9-11-րդ դասարանների աշակերտները և ուսուցչական անձնակազմը` շուրջ 200 ունկնդիր: Սեյսմիկ պաշտպանության խնդիրների վերաբերյալ դասախոսության ընթացքում թե ուսուցիչների, թե աշակերտների կողմից տրվեցին բազմաթիվ հարցեր` երկրաշարժի, ցունամիի, դրանց ծագման և բնույթի, սեյսմակայուն շինարարության և երկրաշարժից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---