Բաքուն հրաժարվում է ՀԱՊԿ անդամակցությունից Հայաստանի պատճառով

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Ադրբեջանի չմասնակցելու պատճառը մակերեսին է: Պատճառն այն է, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը»: Այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակաքաղաքական բաժնի քաղաքական հետազոտությունների բաժանմունքի վարիչ Ֆուադ Ախունդովը ԱՊՀ գործերով Դաշնության խորհրդի կոմիտեի նախագահ Վադիմ Գուստովի հայտարարությունն այն մասին, թե «նավթային ռեսուրսները այն պատճառներից մեկն է, որ Ադրբեջանը չի անդամակցում ՀԱՊԿ-ին»: «Գուստովի հայտարարությունները հիմնված են տարօրինակ տրմաբանության վրա: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչից ելնելով է նա եկել նման եզրակացության»,-նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը` ընդգծելով, որ «ոչ միայն Ադրբեջանը, այլ ցանկացած այլ երկիր, նման իրավիճակում, չէր կարողանա նույնիսկ մտածել այնպիսի մի ռազմապաշտպանական կազմակերպությանը անդամակցելու մասին, որին անդամակցում է իր տարածքը զավթած պետությունը», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---