Խավյեր Սոլանան հույս է հայտնել, որ 2006 թվականին առաջընթաց կգրանցվի ղարաբաղյան կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով պատվավոր հանձնակատար Խավյեր Սոլանան արտահայտվել է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում գործողությունների երկկողմ ծրագրերի մշակմանն ուղղված տեխնիկական խորհրդատվությունները շուտափույթ ավարտելու օգտին: Այսօր Խ.Սոլանան Բրյուսելում հանդիպել է այդ երկրների արտգործնախարարների հետ: Ինչպես հաղորդել է ինքը Խ.Սոլանան լրագրողներին, բանակցությունների ընթացքում քննարկվել են այսպես կոչված «սառեցված» հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Այդ կապակցությամբ նա հույս է հայտնել, որ 2006 թվականին էական առաջընթաց կգրանցվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաեւ նշել է վրաց-օսական հակամարտության կարգավորման դրական ընթացքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---