5 օրում շրջակա միջավայրին հասցվել է 1 մլն դրամից ավել գումարի վնաս

5 օրում շրջակա միջավայրին հասցվել է 1 մլն դրամից ավել գումարի վնաս

PanARMENIAN.Net - Բնապահպանական պետական տեսչության կողմից ապրիլի 29-ից մինչև մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 760 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 1.34 մլն դրամընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես՝

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 60 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 27 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման համար հաշվարկվել է 835.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում:

Հողերի պահպանության ոլորտ Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 10 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է տիրազուրկ 3 ցանց, 50 հատ սիգ, 35 հատ կարաս տեսակի ձկներ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» և«Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 345 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 60 հազար դրամ հանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 834 հազար դրամ, հայտնում են Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---