Հայաստան ներկրված սերմնահեղուկի մասին. 2 կգ եղել է տարան, ոչ թե պարունակությունը

Հայաստան ներկրված սերմնահեղուկի մասին. 2 կգ եղել է տարան, ոչ թե պարունակությունը

PanARMENIAN.Net - 2 տարի առաջ Հայաստան ներկրված սեմնահեղուկի շուրջ բարձրացած աղմուկի մասին այսօր խոսել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտորոնի տնօրեն Գերոգի Օկոևը: Նա ասել է, որ 2011թ.-ին 2 միլիգրամ սեմնահեղուկ է ներկրվել Հայաստան և ինքը կատարել է համապատռասխան արհեստական բեղմնավորում, որից հետո կինը մեկնել է Հայաստանից:

Նա պարզաբանեց, որ տարան, որի մեջ պահպանվել է սերմնահեղուկը, կշռել է 2 կգ, այն լցված է եղել հեղուկ ազոտով: Ազոտն անհրաժեշտ է սերմնահեղուկի պահպանման համար:

Աղմուկն առաջացել էր այն բանից հետո, երբ ՊԵԿ-ը հաղորդել էր, որ ներկրվել է 2 կգ սերմնահեղուկ: Անդրադառնալով հայտարարությանը՝ Օկոևը ասաց, որ ՊԵԿ-ն առաջին անգամ էր առնչվում նման խնդրի, այդ պատճառով էլ թյուրիմացություն է առաջացել:

Գեորգի Օկոևը նաև հավելեց, որ 2 կգ սերմնահեղուկը կբավարարի համար մինչև 2000 դոնորի, հետևաբար խոսակցություններն աբսուրդ են:

«Սերմանհեղուկի կիլոգրամ հասկացություն, ըստ նրա, գոյություն չունի, «Գուցե անասբուժության մեջ կա, բայց մարդկանց դեպքում՝ ոչ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ 2011թ. ընթացքում ներմուծվել է 2 կգ. սերմնահեղուկ` 98.552 դրամ մաքսային արժեքով (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 30012010): Ներմուծումը կարգավորվել է «ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.03.2000թ. N 581 որոշմամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---