Մայիսի 25-ին Հյուսիսային պողոտայում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում կլինի

Մայիսի 25-ին Հյուսիսային պողոտայում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում կլինի

PanARMENIAN.Net - Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է մասնակցելու «Բարեփոխումների իմ ալբոմը» երիտասարդական մրցույթին: Հաղթողը կշահի դեպի Եվրոպա ուղևորության տոմս:Եվրոպական միությունը ողջունում է զարգացումը և բարեփոխումները Հայաստանում: Մրցույթի միջոցով երիտասարդները հնարավորություն ունեն ներկայացնելու, թե ինչպես են պատկերացնում տեսնել և ստեղծել բարեփոխումներ Հայաստանում:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիներն ու կացություն ունեցող բոլոր երիտասարդները, ովքեր անտարբեր չեն հասարակության ապագայի հանդեպ և իրենց կարծիքը արտահայտելու ցանկություն ունեն:

Բարեփոխումների ալբոմում մրցույթի մասնակիցները կարող են անդրադառնալ աղքատության նվազեցման, մարդու իրավունքների, բնապահպանության, կրթության, առողջապահության, մշակույթի, երիտասարդության հարցերին և այլ թեմաների:

«Բարեփոխումների իմ ալբոմը» վերնագրով երիտասարդական մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ստեղծել պատմություն Pinterest հարթակում` օգտագործելով և համադրելով լուսանկարներ, տեսահոլովակներ և տեքստեր: Մասնակցության հայտը հարկավոր է ուղարկել europeday@deem.am էլ. հասցեին մինչև մրցույթի վերջնաժամկետը՝ մայիսի 20-ը, ժամը 18:00-ն:

Հաղթողը ընտրվելու է ժյուրիի կողմից` մրցույթի պահանջներին համապատասխանելու և ստեղծագործ մոտեցում ցուցաբերելու չափանիշների հիման վրա: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն Եվրոպայի օրվան նվիրված 2013թ. մայիսի 25-ին Հյուսիսային պողոտայում անցկացվելիք տոնակատարության ժամանակ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---