Dorians-ը հանդես կգա Կոպենհագենում ավելի քան մեկ ժամանոց համերգային ծրագրով

Dorians-ը հանդես կգա Կոպենհագենում ավելի քան մեկ ժամանոց համերգային ծրագրով

PanARMENIAN.Net - Եվրատեսիլ երգի մրցույթում Ռուսաստանի, Լատվիայի, Ֆինլանդիայի և Վրաստանի մասնակիցները որպես հատուկ հյուրեր հանդես կգան մայիսի 10-ին Կոպենհագենի AmagerBio համերգային սրահում կայանալիք Հայաստանը ներկայացնող Dorians ռոք-խմբի համերգին:

Դինա Գարիպովան (Ռուսաստան), PeR դուետը (Լատվիա), Քրիստա Սիգֆրիդսը (Ֆինլանդիա), Նոդի Տատիշվիլին և Սոֆի Գելովանին (Վրաստան) ընդունել են հայկական կողմի հրավերը և համերգին կկատարեն 1-2 երգ:

Dorians-ը համերգի ընթացքում հանդես կգա ավելի քան մեկ ժամանոց համերգային ծրագրով:

Համերգը կկայանա Դանիանում ՀՀ դեսպանության և Հանրային Հեռուստաընկերության աջակցությամբ: Դանիանում ՀՀ դեսպանության աջակցության շնորհիվ, համերգի տոմսերը մատչելի են` 100 դանիական կրոն կամ 13,5 եվրո: Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց` AmagerBio ակումբի կայքում:

Մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Dorians-ը հանդես կգա 11 համարի տակ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---