ՂԱՐԱԲԱՂՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՍՊԱՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՆԱՅՊԵՐԻ ԿՐԱԿՈՑԻՑ

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Աղդամի ուղղությամբ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծի վրա ադրբեջանական սնայպերի կրակոցից սպանվել է ԼՂՀ պաշտպանության բանակի մի զինծառայող: Այս կապակցությամբ, ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, ԼՂՀ պաշտպանության փոխնախարար գեներալ-մայոր Վիտալի Բալասյանը հայտնել է, որ «այդ հանցագործ գործողությունը կատարվել է տվյալ շրջանում ԵԱՀԿ առաքելության կողմից անցկացված մոնիտորիգից երեք ժամ հետո»: Գեներալի խոսքերով` ԼՂՀ պաշտպանության նախարարությունն այդ քայլը գնահատում է որպես ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտում: Վ. Բալասանյանը նշել է, որ դա հունվարից հետո Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի երկրորդ խախտումն է տվյալ հատվածում: Նա հիշեցրել է, որ հունվարի 8-ին այստեղ արձանագրվել է ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի` Լեռնային Ղարաբաղի տարածք ներթափանցելու փորձ: Այսօր ԼՂՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Ստեփանակերտում հավատարմագրված ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակին նոտա` ղարաբաղյան զինծառայողի սպանության փաստի կապակցությամբ:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---