Իլհամ Ալիեւ. Բաքուն չի գնա զիջումների ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը որեւէ փոխզիջման չի գնա ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի 60-ամյակի հանդիսության ժամանակ: «Փորձեր են արվում աղավաղելու Ադրբեջանի պատմությունը: Հայերը ձգտում են Ադրբեջանը ներկայացնել ագրեսոր պետություն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայերը Լեռնային Ղարաբաղ` Ադրբեջանի անկապտելի տարածք են եկել որպես հյուր: Մենք դա գիտենք, սակայն դա բավարար չէ: Մենք պետք է համաշխարհային հանրությանը հասցնենք պատմական ճշմարտությունը»,- ասել է Ի.Ալիեւը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---