Լիտվայի սեյմը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Լիտվայի սեյմը ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Լիտվայի խորհրդարանականները բանաձեւում ցեղասպանությունը որակավորում են որպես Հայոց ցեղասպանություն եւ կոչ են անում Թուրքիայի իշխանություններին ճանաչել այդ պատմական փաստը: Նշենք, որ այսօրվա դրությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի 15 երկրներ, ներառյալ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Կանադան, ինչպես նաեւ ԱՄՆ-ի երեք տասնյակից ավելի նահանգներ: Քվեարկությունը տեղի է ունեցել 18:18 (Մոսկվայի ժամանակով): Բանաձեի քննարկմանը մասնակցել են 141 պատգամավորներից 55-ը: Փաստաթղթի օգտին է արտահայտվել 48 պատգամավոր, 3-ը ձեռնպահ են մնացել, օրինագծի ընդունման հակառակորդներ չեն եղել: Բանաձեւին կողմ են արտահայտվել առավելապես «Հայրենիքի միության» պատգամավորները` 13 հոգի, 11-ը «Աշխատանքային կուսակցությունից», եւ 6-ական մարդ ազատականներից եւ սոցիալ-դեմոկրատներից, 5 ազատական-դեմոկրատ, 4 սոցիալ-դեմոկրատ եւ 3 պատգամավոր Ժողովրդական խմբակցությունից: Ձեռնպահ են մնացել մեկական պատգամավոր Աշխատանքային կուսակցությունից, սոցիալ-դեմոկրատներից եւ Ժողովրդական կուսակցությունից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---