Թանգարանների գիշերը բաց է լինելու նաև Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը

Թանգարանների գիշերը բաց է լինելու նաև Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը

PanARMENIAN.Net - Թանգարանների գիշերը բաց է լինելու նաև Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը:

Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում, առաջին անգամ, կներկայացվեն Հայրապետական որոշ նվիրական խորհրդանշաններ, Ամենայն Հայոց Հայրապետներին տրված եկեղեցական ու պետական պարգևներ, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր շքանշանները:Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի թանգարանների տնօրինությունից:

Թանգարանների տնօրինության կազմակերպած միջոցառման ժամանակացույն հետևյալն է՝

18.00 Միջոցառման սկիզբ

18.15 «Հայրապետական խորհրդանշաններ և պարգևներ» ցուցահանդեսի բացում

19.30 Համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում (հանդես կգա Մայր Տաճարի քառաձայն երգչախումբը, ծրագրում` հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ)

21.00 Երգեհոնային համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում (հանդես կգա երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը)

23.30 Հանգստյան ժամերգություն Սբ Էջմիածնի Մայր Տաճարում

24.00 Միջոցառման ավարտ

Նշենք, որ Թանգարանների գիշերն այս տարի մայսի 18-ին է:

Այս օրը համընկել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՈՄ-ի նախաձեռնությամբ նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ: Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա: Այս տարվա կարգախոսն է «Թանգարանները որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---