Վիկ Դարչինյան. Ես հաղթանակների եմ ձգտում, որպեսզի չեմպիոն դառնամ երեք քաշային կարգերում և մտնեմ պատմության մեջ (վիդեո)

Վիկ Դարչինյան. Ես հաղթանակների եմ ձգտում, որպեսզի չեմպիոն դառնամ երեք քաշային կարգերում և մտնեմ պատմության մեջ

PanARMENIAN.Net - Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը 8-ամսյա դադարից հետո վերադարձել է ռինգ և վստահ հաղթանակ տարել մեքսիկացի Խավիեր Գալոյի հանդեպ: Նա չորրորդ ռաունդում հաղթել է նոկաուտով:

«Գալոն շատ կոշտ բռնցքամարտիկ է և ձգտում էր հաղթել: Այժմ ես պատրաստ եմ մեծ մենամարտերի և հաջորդ մենամարտում ցանկանում եմ հանդիպել Վիկտոր Տերասասի հետ և նվաճել WBC տիտղոսը»,-ասել է Դարչինյանը:

Նա նաև հավելել է, որ երրորդ տիտղոսի նվաճումը շատ կարևոր է նրա կարիերայի համար՝ «Ես հաղթանակների եմ ձգտում, որպեսզի չեմպիոն դառնամ երեք քաշային կարգերում և մտնեմ պատմության մեջ: Ես ամեն ինչ կանեմ այդ արդյունքին հասնելու համար»,- հայտնում է boxingscene.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---