Սնդիկի ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան![]() 14 մայիսի 2013 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Վ.Գրիգորյանը, ձեռք բերելով և իրացնելու նպատակով իր մոտ պահելով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ, 2013թ. փետրվարի 9-ին նախնական համաձայնության է եկել իր հորեղբոր որդու` Մ.Գրիգորյանի, ապա նաև` վերջինիս ընկերոջ` Գ.Հակոբյանի հետ, և որոշել են այն փոխադրել Երևան քաղաք և իրացնել: Այդ նպատակով 2013թ. փետրվարի 10-ին` ժամը 20:00-ի սահմաններում, թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկը Կապանից փոխադրել են Երևան: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Սյունիքի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Մ.Գրիգորյանին, Գ.Հակոբյանին և Վ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի Մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |