14 մայիսի 2013 - 19:58 AMT
Երևանի ավագանու ընտրություններ. Ոստիկանությունում քննում է 143 դեպք

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կողմից 2013 թվականի մայիսի 14-ի դրությամբ՝ քննվում է 143 դեպք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննվող գործերից 8-ով հարուցվել է քրեական գործ, ԱՎՎ է ուղարկվել 3 նյութ, միացվել է ընթացիկ նյութի 4-ը, եզրակացությամբ կցվել է շարք 4 նյութ, մերժվել է 12 նյութ, ընթացքի մեջ է գտնվում 112 նյութ: