Հայաստանը պատրաստ է անցնել էլեկտրոնային առևտրի, վստահ են Առէկսիմբանկում

Հայաստանը պատրաստ է անցնել էլեկտրոնային առևտրի, վստահ են Առէկսիմբանկում

PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ էլեկտրոնային առևտրի հայկական շուկան ունի մեծ ներուժ», - նշում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ` Ռուբեն Խաչատրյանը: «Հայրապետությունում վերջին 4 տարիների ընթացքում նկատվեց ինտերնետի բավականին բուռն զարգացում, որն իր հերթին հանգեցրեց համացանցից օգտվողների թվի աճին: Մենք Հայաստանում առաջին բանկն ենք, որը սկսեց ընդունել էլեկտրոնային վճարումներ VISA պլաստիկ քարտերի միջոցով: 2013 թվականից սկսած էապես ավելացել է ինտերնետ-խանութների քանակը, ինչպես նաև գրանցվել է այս ոլորտում դրամական միջոցների շրջանառության կտրուկ աճ: 2012թ. սեպտեմբերից սկսած մինչև 2013թ. ապրիլի վերջի դրությամբ ընդհանուր դրամական շրջանառությունը կազմել է 63 074 444 մլն ՀՀ դրամ: Ընդ որում` 01.09.2012թ-ից 31.12.2012թ. ընկած ժամանակահատվածում այն կազմում էր ընդամենը 13 099 240 մլն ՀՀ դրամ` 2013թ. 4 ամիսների ընթացքում հասնելով 49 975 204 մլն ՀՀ դրամի, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Վերոնշյալ ծառայությանը միջինում ամսեկան միանում են երկու առևտրային կետ: Սա թույլ է տալիս ենթադրել, որ մեր երկիրը պատրաստ է անցնել առևտրային նոր մակարդակի»,- ամփոփեց Ռ. Խաչատրյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---