Թագավորին ստեղծում է շքախումբը. սոցիոլոգը՝ քաղաքական դաշտի և էլեկտորատի դասավորվածության մասին

Թագավորին ստեղծում է շքախումբը. սոցիոլոգը՝ քաղաքական դաշտի և էլեկտորատի դասավորվածության մասին

PanARMENIAN.Net - «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայցնում է քաղաքական դաշտի դասակարգումը և ընտրողների ձայների բաշխվածութունը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ թագավորին ստեղծում է շքախումբը, և դա վերաբերում է նաև քաղաքական ուժերին, եթե շքախումբ չունենան, չեն ընտրվի: Ըստ սոցիոլոգի դիտարկումների՝ իշխանական դաշտի ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ աջ և «Օրինաց Երկիր» կուսակցությունը՝ չափավոր: Իշխանամետ ուժերի ձայներն, ըստ Ահարոն Ադիբեկյանի, 64.5% են, որից 22%-ը՝ աջ դաշտից են, իսկ 42.5%-ը՝ չափավոր: Եվս 10%` կենտրոնից:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, Ահարոն Ադիբեկյանի դասակարգմամբ, կենտրոնում է, դրա էլէկտորատը աջ դաշտից 10% է, ձախից՝ 5%: ԲՀԿ-ն տատանվող ուժ է, այն որևէ մեկին նախապատվություն չի տալիս: «ԲՀԿ-ն փորձեց կենտրոնամետ դիրք գրավել, իսկ ժողովրդավարական կատարյալ մոդելը հենց երեք բևեռներով է լինում: Ժողովուրդը մասնատված է ըստ իր շահերի, այդպես էլ բաժանվում են ձայները: Կա նաև տատանվող զանգված, որը կողմնորոշվում է տվյալ պահին»,- նկատեց Ահարոն Ադիբեկյանը:

Ընդդիմադիր դաշտում առկա ուժերն են՝ «Ժառանգությունը», «Հայ Ազգային Կոնգրեսն» ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»: Ընդդիմադիր ուժերի ձայները 35.5% է, որից 22.5%-ը՝ չափավոր, 5%՝ ձախ և 5%՝ տատանվող: «ՀՅԴ-ն մեծ ձայներ ուներ, երբ ձգվում էր դեպի կենտրոն, երբ իշխանության մեջ էր, իսկ երբ դուրս եկավ իշխանությունից և գնաց ձախ, ձայների զգալի կորուստ ունեցավ»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը և նշեց, որ ՀՅԴ-ն չափավոր ուժ է: ՀԱԿ-ի էլեկտրոատի դաշտը բավականին լայն էր, երբ դաշինքով էր հանդես գալիս, իսկ այժմ որպես կուսակցություն զգալի կորուստ է ունեցել: Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ ՀԱԿ-ն ընդգծված ձախ ուժ է:

«Ժառանգությունը», վերջին ընտրությունների ժամանակ «Բարև, Երևանի» բրենդով հանդես գալով, եկավ Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշին, իսկ նախագահի ընտրությունների ժամանակ ստացած 37%-ը նաև մյուս ուժերի ձայներն էին, նշում է սոցիոլոգը: «Ժառանգությունը» ևս չափավոր ընդդիմադիր քաղաքականություն է վարում:

«Ընդդիմադիր ուժերը, քանի որ ամենքը փորձում են հանդես գալ որպես միակ իսկական ընդդիմությունը, երբեք միավորում չեն ունենում, իսկ մեզ մոտ իշխանական հատվածին հակակշիռ միություն հանդես չի գալիս, նրանք մասնատված են: Եթե, օրինակ, ավագանու ընտրությունների ժամանակ բոլորը համախմբվեին Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ, կարող էին լուրջ արդյունքի հասնել»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Էլեկտորատի 35% տոկոս էլ էսկապիստներն են, նրանք փախչում են ընտրություններից, երբեք չեն գնում ընտրության:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---