Դ.Իոաննիսյանն ու Զ.Փոստանջյանը Վարչական դատարանում բողոքարկում են ԿԸՀ անգործությունը

Դ.Իոաննիսյանն ու Զ.Փոստանջյանը Վարչական դատարանում բողոքարկում են ԿԸՀ անգործությունը

PanARMENIAN.Net - «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված Դանիել Իոաննիսյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Վարչական դատարանում բողոքարկում են Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում ԿԸՀ անգործությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայությունը:

Դանիել Իոաննիսյանը բողոքարկում է ԿԸՀ-ի կողմից իր` շուրջ 400 թերթի վրա տեղ գտած 1000 ընտրախախտումների մասին վկայող` ԿԸՀ ներկայացված նյութը չքննարկելու մասին որոշումը:

Զարուհի Փոստանջյանը բողոքարկում է ԿԸՀ անգործությունը կապված 4-րդ ընտրատարածքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների հետ:

Դ. Իոաննիսյանի դիմումը կքննարկվի այսօր ժամը 15:00-ին, Զ. Փոստանջյանինը` 16:00-ին:

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքն այսօր դիմելու է Վարչական դատարան` նաև ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---