Թանգարանային գիշերը Գաֆեսճէան արվեստի կենտրոնում. Մուտքը բաց է լինելու ժամը 10:00–ից մինչև կեսգիշեր

Թանգարանային գիշերը Գաֆեսճէան արվեստի կենտրոնում. Մուտքը բաց է լինելու ժամը 10:00–ից մինչև կեսգիշեր

PanARMENIAN.Net - Թանգարանների միջազգային օրվա, թանգարանային գիշերվա առիթով մայիսի 18–ին Գաֆեսճէան արվեստի կենտրոնի մուտքը բաց է լինելու ժամը 10:00–ից մինչև կեսգիշեր: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրել է կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը:

«Նախատեսված են 2 նոր ցուցահանդես, 3 կրթական ծրագիր, կինոյի դիտումներ և այլ մշակութային միջոցառումներ: Մասնակիցները պետք է նախապես գրանցվեն»,– ասել է նա ու ավելացրել, որ յուրաքանչյուր միջոցառում ունի իր թիրախային խումբը:

Գաֆեսճէան արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ ցուցադրություններից մեկում 1-ին անգամ կներկայացվի Pop Art շարժումը:

Գաֆեսճէան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են Ջերարդ Գաֆեսճէանի լայնածավալ հավաքածուն, որում գերակշռում են ժամանակակից արվեստի նմուշները։ Միայն 2012 թվականին թանգարանը շուրջ 1 մլն այցելու է ընդունել։

Ամեն տարի մայիսին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---