Զուրաբ Աբաշիձե. Ռուսաստանի հետ հարաբերություններում փոքր տեղաշարժ կա

Զուրաբ Աբաշիձե. Ռուսաստանի հետ հարաբերություններում փոքր տեղաշարժ կա

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը պատրանքներ չունի, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջիկայում առաջընթաց կարձանագրվի: Այդ մասին ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի անդամների հետ հանդիպման ավարտին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

«Այս ուղղությամբ կա որոշակի տեղաշարժ, նկատի ունեմ առևտուրը, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտը: Սակայն, կան լուրջ խնդիրներ, դրանց լուծման համար որոշակի ժամանակ է պահանջվում»,-ասել է նա, գրում է «Գրուզիա Օնլայնը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---