Թոմաս Քերոլը և Ռաֆալ Զամբրզիսկի-Պեյնը կմասնակցեն Երևանում կայանալիք դասական երաժշտության համերգին

Թոմաս Քերոլը և Ռաֆալ Զամբրզիսկի-Պեյնը կմասնակցեն Երևանում կայանալիք դասական երաժշտության համերգին

PanARMENIAN.Net - Բրիտանիայից ժամանած ճանաչված երաժիշտներ Թոմաս Քերոլը (հրավիրված դիրիժոր) և Ռաֆալ Զամբրզիսկի-Պեյնը (մենակատար ջութակահար) Հայաստանում են և մասնակցելու են բրիտանական «ԱրՓԻ Մյուզիքալ Մենեջմենթ» կազմակերպության և Հայաստանի երիտասարդական նվագախմբի համատեղ կազմակերպած դասական երաժշտության համերգին: Համերգն ունի բարեգործական բնույթ և աջակցում է Հայաստանում Բրիտանական դեսպանատան և Թեքեյան մշակութային կենտրոնի՝ Գյումրու Բայրոնի անվան դպրոցի ջեռուցման համակարգի վերակառուցման նախաձեռնությանը: Համերգից կուտակված հասույթը օգտագործվելու է այս կարևոր ծրագրի իրականացման համար, հայտնում է Երևանում ՄԹ դեսպանությունը:

Համերգին մասնակցելու են նաև Հայաստանի երիտասարդական նվագախմբի երաժիշտներն ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---