Թուրքիայի մտավորականները բողոքում են խոսքի ազատության սահմանափակումների դեմ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին մի քանի տասյակ թուրք գրողներ, դերասաններ, լրագրողներ եւ գիտնականներ կոչ են արել Թուրքիայի կառավարությանը` դադարեցնել խոսքի ազատության սահմանափակումները, որոնք հանգեցրել են, մասնավորապես, աշխարհահռչակ գրող եւ հրապարակախոս Օրհան Փամուկի դեմ դատական գործին: 169 մտավորականների ստորագրած հռչակագրում նշվում է, թե Փամուկի դատավարությունը, որը Եվրամիության կողմից դիտվում է որպես Թուրքիայի հավատարմությունը խոսքի ազատությանը երեւակող լակմուսի թուղթ, «մահացու հարված է Թուրքիայի ժողովրդավարական գործընթացներին»: Հռչակագիրը ստորագրածների թվում է նաեւ Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկը, որն անցած հոկտեմբերին պայմանականորեն դատապարտվել էր Թուրքիայի նոր Քրեական օրենսգրքի նույն 301 հոդվածի քննադատության համար: Ըստ դատավճռի, «հայազգի լրագրողը չի ազատազրկվի, եթե չկրկնի արածը»: Հիշեցնենք, որ Օրհան Փամուկը մեղադրվում է «թուրք ժողովրդին եւ Թուրքիայի Հանրապետությանը նսեմացնելու» մեջ: 2005 թվականի փետրվարին շվեյցարական թերթերից մեկի հարցազրույցում Փամուկը հայտարարել էր, որ Թուրքիայում 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ է սպանվել: Դեկտեմբերի 16-ին Փամուկի գործով դատավարությունը հետաձգվել էր մինչեւ 2006 թվականի փետրվարի 7-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---